Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Բողոքները նվազում են՝ կանչերը շատանում

Բողոքները նվազում են՝ կանչերը շատանում

«Շտապ բուժօգնության» ծառայությունն ամփոփեց առաջին կիսամյակի տվյալները:  2014 թ. առաջին կիսամյակի տվյալներով, Երեւանի «Շտապ օգնության» ծառայությունը ստացել եւ սպասարկել է շուրջ 113 հազար 272 կանչ, ինչը 898-ով ավելի է անցյալ տարվա համեմատ։ Արձանագրված կանչերի արդյունքում հոսպիտալացվել է 21 333 քաղաքացի, ինչը եւս 455-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մանկական կանչերի թիվը նվազել է 747-ով՝ կազմելով 10620 կանչ, որոնցից հոսպիտալացվել է 3656-ը։ Այս տվյալները, որոնք ամփոփվեցին երեկ, ներառում են հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը։


Երեւանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի տեղեկացմամբ, կանչերի թիվն օրական հասնում է մինչեւ 650-ի։ Դրանք հիմնականում արձանագրվում են կեսգիշերին։ Կանչերի ընդհանուր բնույթը շարունակում է մնալ նույնը, առավել գերակշռող են սրտանոթային հիվանդությունները, որոնց թիվը 30 658 է, ինչը 5 924-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արձանագրվել է սուր աղիքային ինֆեկցիաների 182 կանչ։ Շատ են եղել նաեւ սննդային թունավորումները, որոնք ընդհանուր առմամբ կազմել են 700 դեպք՝ նախորդ տարվա 638-ի փոխարեն։ Եղել են թունավորումներ նաեւ ալկոհոլային խմիչքից, ուտեստների անհամադրելիությունից եւ այլն։


Իսկ աղիքային ինֆեկցիաների պարագայում 199 դեպք եղել է մեծահասակների, իսկ 193 կանչ՝ երեխաների շրջանում, որոնցից 4-ը հոսպիտալացվել է համապատասխան սպասարկում անցնելուց հետո։ Սուր շնչառական ինֆեկցիաների շրջանակներում 209 զանգ հնչել է մեծահասակների, իսկ 339 կանչ՝ մանկահասակների շրջանում, որից 71 երեխա տեղափոխվել է հիվանդանոց։


Մարտ ամսից հունիսն ընկած ժամանակահատվածում կանչերի թիվն ավելի քիչ է եղել 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ ընդհանուր առմամբ, կանչերի թվի ավելացումը ըստ Թագուհի Ստեփանյանի՝ պայմանավորված է ե՛ւ բուժօգնության սպասարկման բարելավման, ե՛ւ բնակչության շրջանում վստահության բարձրացման գործոններով։ «Այսօր ունենք բավական լուրջ, տեխնիկապես հագեցած եւ կայացած ծառայություն։ Շտապօգնության մեքենաների հագեցված սարքավորումների շնորհիվ այսօր հնարավոր է ախտորոշել ցանկացած հիվանդություն եւ ճշգրիտ իրականացնել առաջին բուժօգնությունը»,–ասաց նա։


Անհետաձգելի կանչերի պարագայում ներկայումս շտապ բուժօգնություն է ցուցաբերվում առավելագույնը 7-15 րոպեների ընթացքում։ Այդ ժամանակահատվածը ընդունվել է որոշ չափորոշիչների համաձայն։ Սակայն կան նաեւ մեծաքանակ կանչեր, որոնք ըստ կարգավարի տարանջատվում են ըստ առաջնայնության։ Ըստ որակավորման, առաջնային են համարվում սրտի ինֆարկտներն ու կաթվածները, ուշագնացությունները, ճնշման կտրուկ տատանումները։ «Այս պատահարների ժամանակ շտապ բուժօգնություն ցուցաբերվում է անհապաղ, իսկ զուտ գանգատների դեպքում՝ ատամնացավերի, գլխացավերի կամ վնասվածքների պարագայում կանչերի ընթացքը կարող է մի փոքր երկարել»,–տեղեկացրեց ծառայության ղեկավարը։


Ինչ վերաբերում է «Շտապ բուժօգնության» ծառայության նկատմամբ հնչող բողոքներին, ապա Թ. Ստեփանյանը վստահեցրեց, որ դրանք քիչ են։ 6 ամսվա տվյալներով՝ թեժ գծով հնչել է հիմնականում 10-15 բողոք, որոնք կապված են եղել բուժանձնակազմի՝ հիվանդներին հատկացված սահմանափակ ժամանակի հետ։ «Շատ տարեցներ ցանկանում են, որ բուժաշխատողներն իրենց մոտ երկար մնան, սակայն բժիշկը հիվանդի մոտ պետք է անցկացնի շուրջ 20 րոպե։ Կամ բողոքներ են հնչում, թե տանն ինչու այլ բուժօգնության ծառայություններ չեն իրականացվում։ Մենք պետք է կարողանանք լսել եւ վերլուծել յուրաքանչյուր բողոք։ Եղել են հիմնավորված բողոքներ, որոնց ընթացքում բուժաշխատողներից ոմանք ենթարկվել են վարչական տույժի»,-նշեց Թ. Ստեփանյանը։


Նշենք, որ շտապ բուժօգնությունն իրականացվում է բացառապես անվճար, սակայն Թագուհի Ստեփանյանի տեղեկացմամբ, կան նաեւ ծառայություններ, որոնք պետպատվերի շրջանակներից դուրս են։ Վճարովի ծառայություններ են համարվում շտապ բուժօգնության ծառայության հերթապահությունը տարատեսակ միջոցառումներին, մարզերից հնչած կանչերը, մահացած մարդկանց տեղափոխումը, հիվանդանոցից հիվանդի տեղափոխումը տուն կամ այլ բուժհաստատություն եւ այլն։


Ծառայության համակարգում աշխատում է շուրջ 650 մարդ, իսկ միայն բուժական գործընթացներում ներգրավված է 550 աշխատակից։

Հեղինակ. Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ